Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ասում են...

Ասում են...
07.07.2015 | 01:06

...թե իշխանությունները, ամենայն հավանականությամբ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցեն այն միջոցներից, որոնք բարեգործական նպատակներով տրամադրում է «Տաշիր գրուպը»՝ ամեն տարի Հայաստանին նվիրաբերելով քսան միլիոն դոլար: Իսկ ՀԷՑ-ին այս պահին անհրաժեշտ է 23 միլիոն դոլար: Այն բանից հետո, երբ կավարտվի աուդիտը, վեր կհանվեն բոլոր «այիբները», հնարավորինս «կմաքրվի» համակարգը, նոր մասնավորեցում կկատարվի, նոր սեփականատերն էլ կկասեցնի սակագնի բարձրացումը` գրագետ մենեջմենտի, ինստիտուցիոնալ կառավարման ու կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ: Ի դեպ, նույն Սամվել Կարապետյանը տևական ժամանակ փոխհատուցում էր նաև գազի սակագինը, և բնակչության համար տևական ժամանակ այն մնաց անփոփոխ:

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ